TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.1K subscribers
Post #22457 3.88K
⚡️Ռուս-ամերիկյան վերջին խոշոր տնտեսական գործարքը մեզ համար հետևություններ անելու լավ առիթ է. Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել ՔԿՀ–ից

‼️Ես լավ գիտեմ, թե ինչքան դժվար է շուկա գտնել և մնալ այդ շուկաներում։ Դրա համար տարիների դժվար ու համառ աշխատանք է պահանջվում։ Բայց շուկա կարելի է կորցնել մեկ սխալի պատճառով, մեկ օրվա ընթացքում։

‼️Հերթական մոլորությունն է, երբ ասում են, թե հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտադրանքի, գյուղմթերքի արտահանումը։ Երբ այդ օրը գա, շատերը հայտնաբերելու են, որ իրենց տեղն արդեն զբաղեցրել են ուրիշները։ Որքան երկար տևի այս վիճակը, այնքան ավելի մեծ ծավալով ենք կորուստներ արձանագրելու։

‼️Տնտեսությունը զարգանում է կառուցելով, ստեղծելով, ներդրումներ անելով։ Խլելու փորձերով, աշխատող հիմնարկները փակելով, կապարակնքելով, հազարավոր ընտանիքներ առանց աշխատանք ու առանց ապրուստի միջոց թողնելով՝ տնտեսություն չի զարգանում։

‼️Մենք ունենք թե´ Ռուսաստանի, թե´ ԱՄՆ-ի, թե´ Եվրոպայի, թե´ Չինաստանի, թե´ հարևանների ու շատ-շատերի հետ փոխշահավետ համագործակցության լավ հնարավորություններ։ Բայց կարող ենք նաև ինքներս մեզ դնել ծանր վիճակում։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 💯 7
  • 🤮 1
More from @archzang
  1. Oct 14, 2026⚡️Դատախազությունը պահանջում է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Աղվան Վարդանյանից և նրան փոխկապ…
  2. Oct 14, 2026☄️Կառավարության նպատակն է Հայաստանի երկաթուղիները դարձնել մրցակցային, ինտեգրել հարևան պետո…
  3. Oct 14, 2026🇷🇺🇦🇲Ռուսական երկաթուղիների կոնցեսիայի պահպանման հարցը չի դրվել. Օլեգ Բելոզյորով «Մենք…
  4. Oct 14, 2026220-метровый небоскрёб в центре Еревана: что станет с улицей Сарьяна и историческим Кондом…
  5. Oct 14, 2026💥Արևմուտքի երկրներն իրենց շուրջ երկաթյա վարագույր են տեղադրել, ինչից իրենք էլ տուժում են.…
  6. Oct 14, 2026‼️Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները շարունակում են վատ լինել. փաստաբան 🔔 Առաջին զանգ. Բա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →