TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.3K subscribers
Post #22425 7.87K
☄️ՏԻՄ ընտրություններ հոկտեմբերին․ «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնեն 5 նախկին հանրապետականներ

🔴Hetq.am-ը գրում է. Եղեգնաձոր համայնքի գործող ղեկավար Դավիթ Հարությունյանը, որը մինչ այս ընտրությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էր ներկայացնում, այս անգամ գլխավորում է իշխանամետ «Հանրապետություն» կուսակցության ավագանու ընտրացուցակը։

‼️ՔՊ կուսակցությունն այս համայնքում ներկայացնում է Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը։ 1996թ․-ից, արդեն 30 տարի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող Հուսիկ Սահակյանը 2017թ․-ին նույնպես Արենի համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էր «Հայաստանի Հանրապետական կուսակցության» (ՀՀԿ) կողմից։ 2022թ․-ի ընտրությունների ժամանակ նա արդեն ներկայացնում էր ՔՊ կուսակցությունը։

⚡️Գորիսի հետ միավորված Տաթև և Տեղ համայնքների գործող ղեկավարները չեն առաջադրվել։ «Համերաշխություն» ընտրական դաշինքում միավորված «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների ավագանու ընտրացուցակն այստեղ առաջնորդում է Գորիս համայնքի գործող ղեկավար Առուշ Առուշանյանը։

🔽Այս անգամ նա մրցակցելու է «Ապրելու քվե» կուսակցությունների դաշինքի հետ, որում միավորվել են «Ապրելու երկիր» կուսակցությունը և «Հայաքվե» նախաձեռնության հիմքի վրա ստեղծված «Հայկական քվե» կուսակցությունը։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 🤮 8
  • 😁 2
More from @archzang
  1. Oct 13, 2026👩🏻‍🎓Общественность больше не принимает Тату? Певец Тата Симонян сообщил, что его сольны…
  2. Oct 13, 2026🇪🇺🔽Հետո կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ․ Միրզոյանը՝ ԵՄ–ի հետ հարաբերությունների մասին…
  3. Oct 13, 2026🇹🇷🇦🇲Մենք կարող ենք հեշտությամբ վաղն առավոտյան լրահոսում գտնել մի վերնագիր հայ-թուրքակա…
  4. Oct 13, 2026⚡️Պապոյանի սուտը բացահայտվեց երկու օրում 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  5. Oct 13, 2026🔽Սիսիանում դասապատրաստման ժամանակ 6-ամյա տղային ապտակած կնոջ նկատմամբ որպես խափանման միջո…
  6. Oct 13, 2026🔴Էն եմ լսում՝ աղջիկս գոռում ա՝ ձեռք մի տվեք. Անի Ավետիսյանը մանրամասներ է պատմում Շաքիի դ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →