🇺🇸🇪🇺🇺🇦 Financial Times պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ ԱՄՆ-ն սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի և հետախուզական տվյալների տրամադրումը, եթե Կիևը շարունակի հարվածներ հասցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին
🔴 Ըստ աղբյուրների տվյալների՝ ամերիկացի պաշտոնյաները հոկտեմբերի 10-11-ի հանգստյան օրերին կապ են հաստատել Ուկրաինայի և եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ:
🔴 Նրանք նախազգուշացրել են, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը և արգելափակել PURL մեխանիզմը՝ եվրոպական պետությունների միջոցներով Ուկրաինայի համար ամերիկյան սպառազինության գնման ծրագիրը:
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Post #22371
6.8K

- 👍 8
- 👎 1
- 😁 1