TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.2K subscribers
Post #22176 14.1K
🇮🇷🇦🇲 «Կովկասը չպետք է վերածվի արտաքին ուժերի աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզի». Իրանի խորհրդարանի նախագահ Ղալիբաֆ

🗣️ Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է.

«Իրանի Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունն է՝ զարգացնել և ամրապնդել հարաբերությունները հարևան երկրների հետ գործնական և ռազմավարական մակարդակներում: Անկասկած, Հայաստանը մեր երկրի հետ հարաբերությունների ընդլայնման հնարավորություններից մեկն է: Հույս ունեմ, որ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիրը:

Բացի երկկողմ հարաբերություններից, Կովկասում կան տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ տրանսպորտային երթուղիներ, որոնք Իրանի Իսլամական Հանրապետությունը և Հայաստանը կարող են քննարկել:

Այսօր Կովկասյան տարածաշրջանն, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ: Փորձը ցույց է տվել, որ արտատարածաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության: Օրինակ՝ Պարսից ծոցի շրջանում տեսնում ենք, որ օտարերկրյա տերությունները եկել են, և որոշ երկրներ կարծում էին, թե նրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն արդյունքը եղավ անկայունությունը: Այդ տերությունները միայն ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին ու ռեսուրսներին և հետապնդում են սեփական շահերը:

Հույս ունենք, որ մտքերի փոխանակումը և քաղաքական ու տնտեսական ոլորտներում երկու երկրների կայուն, հաջորդական համագործակցությունը կսպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով հնարավորությունների ստեղծմանն ու կբերեն գործնական արդյունքներ:

Ամերիկացիները ռազմական ասպարեզում չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին Իրանի Իսլամական Հանրապետության հետ հակամարտությունում և պարտություն են կրել, իսկ քաղաքական ասպարեզում խախտել են հուշագրի իրականացման պայմանավորվածությունները՝ դրանով իսկ ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը»:


🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 👍 10
  • 💯 4
  • ❤ 2
  • 🤷‍♂ 1
  • 👎 1
More from @archzang
  1. Oct 6, 2026😂😂😂Փողկապիցս քաշել էին, 2 կռուգ ֆռացրել. ՔՊ–ականը արդարանում է՝ ինչի է բռունցքներով հար…
  2. Oct 6, 2026‼️Ադրբեջանցի զինծառայողին արտահանձնելու որոշում կա՞. հարց Փաշինյանին 🔔 Առաջին զանգ. Բաժան…
  3. Oct 6, 2026🔴ՔՊ-ականը բռունցքով հարվածում է ընդդիմադիր պատգամավորին 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  4. Oct 6, 2026⚡️Օղորմի ձեր բարեկրթությունը, Էդ ձեր ՊՊԾ աշխատողները, որ թռնում են մարդու վրա, թող գնան սա…
  5. Oct 6, 2026🔴«Ա՞ղբ». Չախոյան-Թամրազյան վեճն ինչ որակումից սկսվեց 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  6. Oct 6, 2026⚡️Պարոն Ռուբինյան, Ձեր գերազանց հայերեն իմանալն ո՞ւմ է պետք, երբ ձեր իշխանության օրոք Արցա…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →