TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.2K subscribers
Post #21946 14.6K
☄️Կաթողիկոսի հնարավոր հանգստի կոչումը պետք է լինի միայն եկեղեցու իրավասու մարմինների կողմից. 3 եպիսկոպոսների հայտարարությունը հայտնի «զեկույցի» մասին

‼️Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը (Սիրիա), Սերովբե եպիսկոպոս Իսախանյանnը (Գերմանիա) ու Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանը (Հայաստան) նշել են, որ
զեկույցում բարձրացված են բազմաթիվ հարցեր, հնչեցված են մի շարք մեղադրանքներ, որոնց գոնե մի մասը հնարավոր չէ անտեսել։ Բայց նույնքան կարևոր է որդեգրել մեկ այլ սկզբունք ևս՝ մեղադրանքը դեռևս ապացուցված փաստ չէ։ Զեկույցի բազմաթիվ պնդումներ հիմնված են հրապարակային հայտարարությունների, մամուլի հրապարակումների և տարբեր անձանց ասեկոսեների վրա։ Եթե առկա են հնարավոր հանցագործության, բռնության, ֆինանսական չարաշահման կամ այլ քրեական իրավախախտման փաստեր, դրանք պետք է քննվեն միայն իրավասու մարմինների կողմից։

‼️Ընդունելով հանդերձ վերոշարադրյալը` ուզում ենք հստակորեն ընդգծել, որ պետական իշխանությունն էլ պետք է զգուշանա վտանգավոր սահմանագիծը խախտելուց։ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցին պետության վարչական ենթակառույցը չէ։

‼️Որպես առաջին գործնական քայլ մեր առաջարկն է՝ մոտ ապագայում, ամենաուշը մինչեւ 2027 թվականի կեսը, Մայր աթոռում գումարել Եպիսկոպոսաց Ժողով։ Մեր արդար սպասումն է, որ Հայաստանի իշխանություններն ապահովեն սփյուռքյան թեմերում պաշտոնավարող եպիսկոպոսների անխափան մուտքը Հայաստան եւ Հայաստանից վերադարձն իրենց պաշտոնավարման երկրներ։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 👍 8
  • ❤ 1
  • 😁 1
More from @archzang
  1. Sep 29, 2026⚡️⚡️⚡️Փրկարարները դուրս են բերում կռունկի ընկնելու հետևանքով մահացածների մարմինները 🔔 Առա…
  2. Sep 29, 2026🔽Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են, 1-ը՝ ՀՀ-ի ‼️…
  3. Sep 29, 2026🇦🇲☄️Արցախցիների հավաքական վերադարձի իրավունքն են քննարկել Արցախի ԱԺ պատգամավորները և ՀՅԴ…
  4. Sep 29, 2026☄️Սցենարիստ Վահրամ Սահակյանը ձերբակալվել է «Ֆեյսբուքում ատելություն հրահրելու և քարոզելու…
  5. Sep 29, 2026💥Shamshyan.com-ը կադրեր է հրապարակել Տիչինայի փողոցում կռունկի ընկնելու վայրից. կա 3 զոհ…
  6. Sep 29, 2026🔴Կոչ ենք անում ՀՀ-ի կառավարությանը հետ կանչել զեկույցը, հրաժարվել Կաթողիկոսին հեռացնելու…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →