TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.2K subscribers
Post #21917 8.18K
#ՍերժաՆիկոլականԿլան

🧠 Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանին այնքան հաճախ է անարդարացիորեն բանտ նետել, որ այնտեղ գտնվելն անդրադարձել է նրա կոգնիտիվ ունակությունների վրա։

➡️ Պարոն Աշոտյան, Ձեր տրամաբանությամբ՝ ստացվում է, որ 2018 թվականին ՀՀԿ-ի ներսում խաղեր էին, և հենց այդ պատճառով Սերժ Սարգսյանը զրկվեց իշխանությունից։ Եթե հետևենք Ձեր տրամաբանությանը, պետք է ասել, որ ինչպես 2008-ին, այնպես էլ 2018-ին իշխանության կմախքը Հանրապետական կուսակցությունն էր։ Ստացվում է, որ «այդ կմախքի խաղերը» կործանեցին մեզ։ Հենց սա, և ոչ թե Ռուսաստանի նախագահը կամ Ռուսաստանի ФСБ-ն, որոնց մասին խոսում եք Ձեր խոսքի սկզբում, բերել 18 թվականը։

🇦🇲❌ Իշխանությունը հանձնեց և շախմատի տախտակը շրջեց հենց Սերժը։ Նա Նիկոլի ձեռքերով ուզում էր հանձնել Արցախը (արդեն այնքան էլ կարևոր չէ՝ մասամբ, թե ամբողջությամբ), իսկ հետո բողոքի ալիքի վրա նորից վերցնել իշխանությունը։

♟️ Բայց հանճարեղ շախմատիստին պետք էր հարցնել. ինչո՞ւ եք որոշել, որ եթե Նիկոլը ձեր հաճախորդն է, նա չէր կարող լինել նաև Ալիևի կամ Էրդողանի հաճախորդը։ Ինչպես ասում են՝ փողին մուննաթ։

❌ Դուք խաղացիք շախմատային պարտիա և պարտվեցիք դրանում: Ձեր պատճառով մենք կորցրեցինք Արցախը, մենք ստացանք Հայաստանի տարածքների օկուպացիա։

❌ Դուք իշխանությունն այլևս երբեք չեք ստանալու։ Դուք կարող եք խոչընդոտել մյուսներին՝ Նիկոլից իշխանությունը վերցնելու հարցում, ինչը հաջողությամբ անում եք արդեն 8 տարի, բայց ինքներդ (ո՛չ Սերժը, ո՛չ Միշիկը, ո՛չ Թաթոյանը) իշխանություն չեք ստանալու։

➡️ Հ.Գ. 2008 թվականին, իրականում, Նիկոլն ու Լևոնը իշխանություն չստացան ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն էր իշխանության կմախքը, այլ որ Քոչարյանը իշխանությունը հանձնելու պլաններ և ցանկություն չուներ։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 💯 7
  • 🔥 5
  • 😁 1
  • 🤮 1
More from @archzang
  1. Sep 27, 2026🇦🇲🇹🇷🇷🇺 Observateur Continental. Թուրքիան կարող է օգտվել Հայաստանում ռուսական բազայի…
  2. Sep 27, 2026ℹ️ Դաժան ու ամոթալի իրականության մասին 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  3. Sep 27, 2026ℹ️ Ամեն ինչ ճիշտ է։ Միակ բանը, որ պետք է ավելացնել, այն է, որ խնդիրը ոչ այնքան խորհրդականն…
  4. Sep 27, 2026ℹ️ «Երկու փրկարար է ծխահարվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է». ՆԳՆ խոսնակ 🔴 Հիշեցնենք, որ…
  5. Sep 27, 2026ℹ️ Իսկ Հ1-ի եթերում Թաթայի համարգն ա 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  6. Sep 27, 2026🇹🇷🇦🇲 «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ». Էրդողան 🔔 Առաջին զանգ. Բաժանոր…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →