TGViewer
Առաջին զանգ Առաջին զանգ @archzang · 56.3K subscribers
Post #21890 9.45K
🔴Ռոբերտ Քոչարյանը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում

‼️«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ որ նախկին նախագահը իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։

🔽Առնվազն, ըստ իր մոտ շրջապատի ներկայացուցիչների, լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղ ու պար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու իր որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Մեզ հասած տեղեկությամբ, կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ, չնայած, որ այն մենախուց է, կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5×3 վրա տարածքն էլ ավելի անհարմարեցնելու ու սահմանափակելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել:

⚡️Ասում են՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 😡 11
  • 🙏 2
  • ❤ 1
  • 😁 1
More from @archzang
  1. Sep 26, 2026🇹🇷🇦🇿Թուրքիայից Ադրբեջանի դեմ հիբրիդային արշավ է իրականացվում ‼️Առանձին կենտրոնների նախ…
  2. Sep 26, 2026🇦🇿 Ադրբեջանական ազգի հիմնադիր պապան.խոսքը Նիկոլի մասին ա 🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  3. Sep 26, 2026🇺🇸‼️Դոնալդ Թրամփը հրապարակել է Հորմուզի նեղուցով քարտեզ՝ այն անվանելով «Թրամփի նեղուց» �…
  4. Sep 26, 2026‼️Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախ…
  5. Sep 26, 2026⚡️⚡️⚡️ Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակե…
  6. Sep 26, 2026ℹ️ «Ռոբերտ Քոչարյանը պիտի ազատության մեջ հայտնվի ոչ թե Պուտինի ընկերը լինելու պատճառով, այ…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →