TGViewer
ԱրցախԻնֆո / АрцахИнфо ԱրցախԻնֆո / АрцахИнфо @arcaxinfo · 3.53K subscribers
Post #52880 275
🤷‍♂️ Այսօր քչերն են հիշում, որ 2020 և 2023 թվականներից առաջ մեր հանրության մեջ հետևողականորեն քարոզվում էր «Ղարաբաղը տանք, պրծնենք ու հանգիստ ապրենք» սարսափելի ապազգային թեզը։ Ցավոք, դրան հավատացողներ շատ կային, այդ թվում՝ հանրության մտածող հատվածում։

Երեք տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 19-ին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը, հայկական բանակը և մտածող հատվածի մի զգալի մասը այս կործանարար թեզը իրականություն դարձրին՝ փաստացի համաձայնելով Արցախի լիարժեք օկուպացիային Ադրբեջանի կողմից։ Բառացի նստեցին ու լուռ նայեցին, թե ոնց է դա տեղի ունենում։

«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք նույնիսկ երեք տարի առաջ դեռ անհավանական էին թվում.

◾ Սյունիքի ու ՀՀ այլ մարզերի հանդեպ ադրբեջանական բացահայտ ագրեսիա, որի արդյունքում արդեն իսկ գրավված է ավելի քան 300 քառակուսի կիլոմետր տարածք ՀՀ ինքնիշխան տարածքում,

◾ ՀՀ շարունակվող շրջափակում,

◾ ՀՀ ներսում ադրբեջանական նոր անկլավների ստեղծում (Տավուշի ու Արարատի մարզեում),

◾ ՀՀ-ով անցնող թյուրքական միջանցք (փաթեթավորված TRIPP անվամբ),

◾ ՀՀ-ում ադրբեջանցիների համայնքներ ստեղծելու վտանգ,

◾ և այդպես շարունակ։

Սրանք ոչ միայն նոր կորուստների նախանշաններն են, այլև քայքայվող պետականության, հասարակական համերաշխության սպառման ու ազգային արժեքների վախճանի։ Սրանք Արցախից հրաժարվելու գինն ու արդյուն են։

Մենք այստեղ՝ մեր հայրենիքում հանգիստ ապրելու ենք միայն այն ժամանակ, երբ նորից կկարողանանք սահմանել համազգային նպատակներ՝ Արցախի պես։ Ինչքան էլ որ գրածս թվա ոչ ռացիոնալ, սա միակ ռացիոնալ բանն է։

/թյուրքագետ Վարուժան Գեղամյան/
More from @arcaxinfo
  1. Sep 21, 2026❗️ Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Ներ…
  2. Sep 19, 2026🤦‍♂️🤬 Արցախի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիայի 3-րդ տարելիցն է, իսկ Խաչիկում գաթայի փա…
  3. Sep 19, 2026🤦‍♂️🤬🤦‍♂️ Անասունների հավաքածու....
  4. Sep 19, 2026Երբ սրբապիղծ թուլեն նստում է Լավ Տղու դեմը, լրիվ ուրիշ բաներ է սկսում խոսել։ Ուզում եմ ամե…
  5. Sep 19, 2026🇦🇲 Քաղաքացինեը քայլերթով բարձրանում են «Եռաբլուր զինվորական պանթեոն»՝ հարգանքի տուրք մատ…
  6. Sep 17, 2026😡«Ավելի լավ ա՝ թոշակառուներին օգնեն». քաղաքացիները՝ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →