‼️Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել․ «Հրապարակ»
🔺️Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով ցույց տալ, որ բանակում հետևողական աշխատանք է իրականացվում։
🔺️Այդ «հետևողական աշխատանքի» շրջանակներում վերջին շրջանում Գեղարքունիքի մարզի մի շարք դիրքերում, որտեղ զինվորների սպանության դեպքերն ամենաշատն են, հրահանգել են ժամկետային զինծառայողներին դիրքեր չբարձրացնել։ Մեր զինվորական աղբյուրի փոխանցմամբ՝ նրանց փոխարեն դիրքեր են բարձրացնում 25-օրյա վարժական հավաքի մասնակիցներին՝ այսպես կոչված «մոբին», ինչպես նաև պայմանագրային զինծառայողներին։
Post #52877
230
Forwarded from Badoyan News❗️❗️
