TGViewer
Моя Родина - Арцах Моя Родина - Арцах @arcax999 · 1.71K subscribers
Post #99996 56

Forwarded from Առաջին զանգ

#ՍերժաՆիկոլականԿլան

🧠 Սերժ Սարգսյանն Արմեն Աշոտյանին այնքան հաճախ է անարդարացիորեն բանտ նետել, որ այնտեղ գտնվելն անդրադարձել է նրա կոգնիտիվ ունակությունների վրա։

➡️ Պարոն Աշոտյան, Ձեր տրամաբանությամբ՝ ստացվում է, որ 2018 թվականին ՀՀԿ-ի ներսում խաղեր էին, և հենց այդ պատճառով Սերժ Սարգսյանը զրկվեց իշխանությունից։ Եթե հետևենք Ձեր տրամաբանությանը, պետք է ասել, որ ինչպես 2008-ին, այնպես էլ 2018-ին իշխանության կմախքը Հանրապետական կուսակցությունն էր։ Ստացվում է, որ «այդ կմախքի խաղերը» կործանեցին մեզ։ Հենց սա, և ոչ թե Ռուսաստանի նախագահը կամ Ռուսաստանի ФСБ-ն, որոնց մասին խոսում եք Ձեր խոսքի սկզբում, բերել 18 թվականը։

🇦🇲❌ Իշխանությունը հանձնեց և շախմատի տախտակը շրջեց հենց Սերժը։ Նա Նիկոլի ձեռքերով ուզում էր հանձնել Արցախը (արդեն այնքան էլ կարևոր չէ՝ մասամբ, թե ամբողջությամբ), իսկ հետո բողոքի ալիքի վրա նորից վերցնել իշխանությունը։

♟️ Բայց հանճարեղ շախմատիստին պետք էր հարցնել. ինչո՞ւ եք որոշել, որ եթե Նիկոլը ձեր հաճախորդն է, նա չէր կարող լինել նաև Ալիևի կամ Էրդողանի հաճախորդը։ Ինչպես ասում են՝ փողին մուննաթ։

❌ Դուք խաղացիք շախմատային պարտիա և պարտվեցիք դրանում: Ձեր պատճառով մենք կորցրեցինք Արցախը, մենք ստացանք Հայաստանի տարածքների օկուպացիա։

❌ Դուք իշխանությունն այլևս երբեք չեք ստանալու։ Դուք կարող եք խոչընդոտել մյուսներին՝ Նիկոլից իշխանությունը վերցնելու հարցում, ինչը հաջողությամբ անում եք արդեն 8 տարի, բայց ինքներդ (ո՛չ Սերժը, ո՛չ Միշիկը, ո՛չ Թաթոյանը) իշխանություն չեք ստանալու։

➡️ Հ.Գ. 2008 թվականին, իրականում, Նիկոլն ու Լևոնը իշխանություն չստացան ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ն էր իշխանության կմախքը, այլ որ Քոչարյանը իշխանությունը հանձնելու պլաններ և ցանկություն չուներ։

🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
  • 👍 3
  • 💯 2
  • 👏 1
More from @arcax999
  1. Sep 28, 2026ℹ️ Թաթան ասում ա կապ չունի իր համերգի հեռարձակման հետ 🔴 Օք, օք... սեպտեմբերի 21-ին էլ դու…
  2. Sep 28, 2026Певец Тата Симонян принес извинения за трансляцию его концерта в эфире Общественного телев…
  3. Sep 28, 2026Չպիտի հետո պատմությունը կարդան ու տեսնեն, որ այս մարդն այս ամենն արել ու մարսել է. Լևոն Քո…
  4. Sep 28, 2026Ватикан против военно-промышленного комплекса и за бизнес, который требует остановить укра…
  5. Sep 28, 2026❗️❗️Ամենաֆանտաստիկ ընտրությունները կեղծվել են 2026 թվականին, երբ որ Ձեր հարազատ <<Բարգավաճ…
  6. Sep 28, 2026❗️❗️Ձայնը չբարձրացնեք, դուք որ աշխատավարձ եք ստանում ես եմ հարկ վճարում. Մեսրոպ Մանուկյանը…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →