Կարևորը` Բագրատ Միկոյանի, Արթուր Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսից
1. Բաքվի բանտում հայր և որդի չունենք, բայց Բաքվի բանտի հայկական ֆիլիալում ունենք հայր և որդի։
2. Վաղը մյուս օրը Նիկոլ Փաշինյանն ասելու է՝ իմ ստորագրությունը կալանավորման որևէ միջնորդության և որոշման տակ չկա։ Նախագահի դեմ ապօրինության պատասխանատուներն ունեն կոնկրետ անուն-ազգանուն։
3. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին եղել է, կա ու կմնա մեր ազգի ինքնության սյուներից մեկը։ «ՔՊ»-ի զեկույցում ներկայացված փաստերը կեղծիք են և հարված են հասցնում մեր եկեղեցուն։
4. Արցախի հարցը էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցների միայն սոցիալ-տնտեսական հարցը չէ։ Այստեղ կա վերադարձի իրավունք, գերիների վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության պահպանման իրավունք։
5. Նախագահ Քոչարյանին ներկայացված մեղադրանքներն անտրամաբանական են, իսկ խափանման միջոցները համարժեք չեն։ Բայց խորքային պատճառն, իհարկե, քաղաքական է։
6. Վերաքննիչ դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի կալանքի դեմ բողոքը՝ ներկայացնելով ընդհանուր և ձևական ձևակերպումներ՝ առանց դրանք մանրամասն հիմնավորելու։
7. Որոշակի գործողություններ ենք կատարելու նախագահ Քոչարյանի առողջական վիճակը ստուգելու նպատակով։ Ակնկալում ենք, որ արհեստական բյուրոկրատական խոչընդոտների չեն հանդիպի։
8. «Հայաստան» խմբակցությունը դիմելու է վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով չխոչընդոտել առաջնային մանդատ ունեցող մարմնի գործունեությանը։
9. Երբ համեմատում ենք նախագահ Քոչարյանի խուցը մյուսների խցերի հետ, ակնհայտ տարբերություն ենք տեսնում։ Խոսքը միլիմետրերի մասին չէ։
10. Լրագրողները կարող են դիմել և տեսնել, թե ինչ պայմաններում է պահվում հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին, և համեմատել, թե ինչ պայմաններում է պահվում նախագահ Քոչարյանը։
11. Նախագահ Քոչարյանը պատրաստ է ցանկացած ԶԼՄ-ի հարցազրույց տալ՝ թե՛ գործի, թե՛ ընդհանրապես ցանկացած այլ հարցի մասին։ Հարցազրույցը որևէ կերպ չի կարող խոչընդոտել գործի քննությանը։
12. Ալիևը հիշեցնում է Փաշինյանին իր ստանձնած պարտավորությունների մասին և պահանջում դրանք իրականացնել։
13. Սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Նիկոլ Փաշինյանի ղեկավար Ալիևի անձնական վրեժխնդրությունը, որովհետև նախկինում Ալիևները շատ են նեղվել Ռոբերտ Քոչարյանից։
14. Սեդրակ Քոչարյանը 7 տարեկանում պադվալներում էր՝ ադրբեջանական ավիացիայի ռմբակոծության տակ։ Այսօր նա ԱԱԾ-ի պադվալում է։ Բայց ես վատ նորություն ունեմ․ երբ Քոչարյանները հայտնվում են ինչ-որ պադվալներում, դա ավարտվում է հաղթանակով։
15. Ռոբերտ Քոչարյանը քիչ, բայց բավարար գույք ունի։ Ունի տուն, որը նվիրել է պետությունը, բարելավում է արել։ Տուն ուներ Ստեփանակերտում, որն այլևս չկա։ Այլ գույք չունի։
16. Միևնույն է, մի օր պայքարի արդյունքում ցանկացած կալանավորում դառնում է ազատություն։ Ինչպես չկա «հավերժ կալանք» հասկացություն, այնպես էլ նրանց պարագայում չկա «հավերժ անպատասխանատվություն» հասկացությունը։
Post #100753
28
Forwarded from Հայաստան դաշինք






