TGViewer
Моя Родина - Арцах Моя Родина - Арцах @arcax999 · 1.7K subscribers
Post #100387 48

Forwarded from Իշխանություն լրատվական

‼️Ունենալով հատուկ պատրաստված ու մարտունակ ստորաբաժանումներ, ինչո՞ւ Ազգային անվտանգության ծառայությունը չկարողացավ ժամանակին հայտնաբերել ՀՀ պետական սահմանը ապօրինի հատած զինված ադրբեջանցուն: Այս ֆոնին ԱԱԾ-ում պաշտոնանկ եղավ Նիկոլ Փաշինյանի «աչքն ու ականջները»՝ Դավիթ Սանամյանը: Եվ ինչու՞ հենց նա:

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ադրբեջանցուն հայտնաբերելու և վնասազերծելու գործողություններին ներգրավվել է նաև Դավիթ Սանամյանի կուրացիայի տակ գտնվող ԱԱԾ հակադիվերսիոն ստորաբաժանումը, սակայն այն չի կարողացել կատարել իր առջև դրված խնդիրը։

Ինչո՞ւ։

44-օրյա պատերազմից հետո ստեղծված այս հակադիվերսիոն ուղղվածության N ստորաբաժանման գորառութային նշանակությունը ընտրություններից առաջ Դավիթ Սանամյանը փոխում է, այն դարձնելով քաղաքային «զախվատ գրուպա»՝ իր գործառույթներով մոտեցնելով ԱԱԾ «Ալֆա» ստորաբաժանմանը:

Սակայն այն ստեղծվել էր ոչ թե ընդդիմադիրներին «զախվատ» անելու, այլ թշնամու դիվերսիոն հարձակումները կանխելու համար և իր արդյունավետությունն արդեն ցույց էր տվել Տեղ գյուղի դեպքերի ժամանակ:

Հակառակորդի դիվերսիոն խմբերի դեմ գործելու համար պատրաստված ծառայողներին, Սանամյանի որոշմամբ, ներգրավել են երկրի ներսում իրականացվող քաղաքական գործընթացներին։ Հետագայում նրանց տեսանք Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի տներում իրականացված խուզարկությունների ժամանակ, ինչպես նաև Հակակոռուպցիոն կոմիտեի դուռը հսկելիս, երբ այնտեղ էին Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ Սեդրակ Քոչարյանը:

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ նաև, որ N ստորաբաժանման ծառայողների մի մասին պարտադրաբար ներգրավել են Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված նախկին հոգևորականների անվտանգության ապահովման գործում։ Նրանք պարտավորված են եղել գիշերել օրինակ Նավասարդ Կճոյանի տան բակում: Այս օրինակները լավագույնս նկարագրում են, թե ինչից ինչ է դարձել հիշյալ ստորաբաժանումը:

«Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ սրան զուգահեռ Դավիթ Սանամյանի ղեկավարության շրջանում նույն ստորաբաժանումում կադրային ջարդ է իրականացվել։ Տարբեր հանգամանքներում, առանց ծառայողական քննության և հստակ բացատրության, անձնակազմի մոտ 40 տոկոսը հեռացել կամ հեռացվել է ծառայությունից։

Այսինքն՝ մի կողմից փոխվել է ստորաբաժանման գործառութային նշանակությունը, մյուս կողմից այն կորցրել է պատրաստված ու փորձառու անձնակազմի զգալի մասը։ Արդյունքում թուլացել են ստորաբաժանման ողնաշարն ու մարտունակությունը։

Շաքիի դեպքերով պայմանավորված ինչ-որ մեկը պետք է ազատվեր աշխատանքից, և ազատվեց Դավիթ Սանամյանը, մարդ, ում այդքան մեծ լիազորություններ էր տվել հենց Նիկոլ Փաշինյանը:

Լիա Սարգսյան
  • ❤ 1
More from @arcax999
  1. Oct 8, 2026На западе эту историю на видео вспоминать не любят. Несложно догадаться, почему. Дрезден,…
  2. Oct 8, 2026Кто сказал об экстрадиции? Баку не требует ее, идет следственный процесс — Пашинян Такой т…
  3. Oct 8, 2026"Это не рядовое преступление": оппозиционный депутат прокомментировал заявления Пашиняна о…
  4. Oct 8, 2026😡Армения и Азербайджан обсудили в Горисе ЛЭП для проекта TRIPP Министерство территориальн…
  5. Oct 8, 2026❗⚖️🇦🇲 Генпрокуратура Армении требует конфисковать кинотеатр «Айрарат» у Хачатура Сукиася…
  6. Oct 8, 2026🤌✌👊✊ Россия и Европа подошли к опасной и неоднозначной грани — Иван Сафранчук Профессор…
Threads Profile ViewerView any public Threads profile without an account.Open ThreadLook →Writing with AI? Make it sound human.Metric37 rewrites AI drafts so they read naturally. Free AI detector, 1,500 words free.Try Metric37 →