💰 «Եթե թոշակը 1000 դրամով են բարձրացնում, թող նախարարների աշխատավարձն էլ 1000 դրամով բարձրացնեն»․ Մեսրոպ Առաքելյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը քննադատել է հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով բարձրացնելու կառավարության նախաձեռնությունը։ Նրա խոսքով՝ թոշակների բարձրացումը չպետք է կապել 200 հազար դրամի թաղման նպաստի կրճատման հետ, քանի որ բյուջեի ծախսերը միմյանց հետ ուղղակիորեն կապված չեն։ Առաքելյանը նաև նշել է, որ գնաճի պայմաններում կենսաթոշակների ներկայիս չափը բավարար չէ թոշակառուների ծախսերը հոգալու համար։
aravot.am | @aravot
Post #67026
273

- 👍 4
- 💯 2