Համաշխարհային բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Մարկ Կուտիֆանին, երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է։
Տասնամյակների իր փորձառությամբ նա նպաստել է ոլորտի զարգացմանն ու վերափոխմանը՝ առաջնորդելով աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը։
Իր երկարամյա կարիերայի ընթացքում Կուտիֆանին ականատես է եղել հանքարդյունաբերության ոլորտի կարևոր փոփոխություններին՝ տեխնոլոգիական առաջընթացից մինչև բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նկատմամբ աճող պահանջներ։ «Համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների զարգացման գործում ունեցած ավանդի համար» Մարկ Կուտիֆանին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչման՝ ընդգրկվելով Միացյալ Թագավորության 2024 թվականի պատվավոր պարգևատրումների ցանկում։
Մարկ Կուտիֆանիի հետ հարցազրույցում «Արմենպրես»-ը զրուցել է հանքարդյունաբերության առաջիկա տասնամյակը ձևավորող գործոնների, ոլորտում երկրների մրցունակությունը ձևավորող պահանջների և այն հնարավորությունների մասին, որոնք Հայաստանը կարող է օգտագործել միջազգային շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։
Post #31897
602
Forwarded from ARMENPRESS | ԱՐՄԵՆՊՐԵՍ
- 👍 5
- 🔥 2